Թրամփն ահաբեկչության մասին տեղեկություններ է փոխանցել Ռուսաստանին
May 16, 2017
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանին է փոխանցել ահաբեկչության եւ ավիափոխադրումների անվտանգության մասին տեղեկություններ: Twitter-ի իր էջում Թրամփը գրել է, որ լիովին դրա իրավունքն ունի եւ ցանկանում է, որ Ռուսաստանն ավելին անի՝ «Իսլամական պետության» եւ ընդհանրապես ահաբեկչության դեմ պայքարում:
Ավելի վաղ, The Washington Post թերթը գրել էր, որ Թրամփը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին շատ գաղտնի տեղեկություններ է հաղորդել «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման մասին: Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, արձագանքելով այդ հրապարակմանը, խորհուրդ էր տվել չընթերցել ամերիկյան թերթերը, որովհետեւ վերջին ժամանակները դա ոչ միայն վնասակար է, այլեւ վտանգավոր: