Ժամանակ վաճառող գործարարները

May 11, 2017

Անգլիացի ամուսիններ Ջոն եւ Մարիա Բելվիլները ինքնատիպ բիզնես են կազմակերպել 1836 թվականին։ Նրանք զբաղվում էին… ժամանակ վաճառելով։ Գործի բնույթն այսպիսին էր. նորաթուխ գործարարներն ամեն օր այցելում էին Գրինվիչի արքայական աստղադիտարան եւ իրենց քրոնոմետրերի վրա նշում ճշգրիտ ժամը։ Պատմությունը պահպանել է նույնիսկ այդ քրոնոմետրի մակնիշն ու համարը՝ «Arnold» №485/786:  Ապա ճշգրտված ժամը հարկավոր էր հասցնել հաճախորդներին՝ նրանց, ովքեր կարիք ունեին ստույգ ժամանակն իմանալու։ Բելվիլների ծառայությունից օգտվում էր շուրջ 200 մարդ, հիմնականում՝ լոնդոնյան ժամագործները։

Հեռագրի գյուտից հետո ինքնատիպ այդ բիզնեսն աստիճանաբար անկում ապրեց, պահպանվելով, սակայն, մինչեւ 1940 թվականը։

Source: Yerkir Media
Link: Ժամանակ վաճառող գործարարները

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image