Մշտապես լինել նորաձև, բաց չթողնել ժամանակակից թրենդներին հետևելու հնարավորություններն ու ուշադրության կենտրոնում լինել։ Սա շատերին Է մտահգում։ Դիզայներներն ու ոճաբանները ջանք չեն խնայում, որպեսզի Երևանյան փողոցներում էլ տիրեն համաշխարահային նորաձևության գույները։ Նոյ Սիմոնյանը, ով շուրջ 8 տարի է, ինչ նորաձևության ոլորտում է աշխատում, ուրախությամբ է նշում, որ մեզ մոտ գնալով ավելանում են այս ամենով մտահոգ մարդիկ, սակայն քիչ չեն նաև այնպիսիք, որոնք կոպիտ սխալներ են թույլ տալիս հագուստի ընտրության հարցում:
«Հայերիս մոտ սխալը հիմնականում համադրությունների հետ է կապված: Գունային ընկալումը ճիշտ չէ: Շատ հաճախ տեսնում ենք գունային համադրություններ, որոնք տեղին չեն: Կամ տեսնում ենք կտորի համադրություններ, թե աղջիկների, թե տղաների մոտ վերնահագուստի ներքևի հատվածի, որ էլի համադրելի չեն»,- ասում է ոճաբանը:
Ի՞նչ հագնել եւ ինչպե՞ս համադրել՝ մանրամասները՝ տեսանյութում:
Source: Yerkir Media
Link: Ի՞նչ հագնել եւ ինչպե՞ս համադրել. ոճաբանի խորհուրդները