Իսպանուհին 28 տարի կույր է ձեւացել՝ անցանկալի մարդկանց չբարեւելու համար

June 4, 2017

panorama.am— Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում բնակվող կինը 28 տարի կույր է ձեւացել, որպեսզի խուսափի մարդկանց բարեւելուց, գրում է «Տուռուպուպու.ռու»

Կարմեն Խիմենեսը տարիներ շարունակ մարդկանց հավատացրել է, որ լուրջ վնասվածքի պատճառով ամբողջովին կուրացել է։ Այժմ նա իր այդ արարքը բացատրում է նրանով, որ իրեն ձանձրացրել է անցանկալի մարդկանց «բարեւ» ասելը։

57-ամյա կինը վերջերս խոստովանել է, որ միշտ հրաշալի տեսողություն է ունեցել, ինչը շոկի մեջ է գցել նրա ընտանիքին։ Չնայած հարազատները խոստովանել են, որ նրա «կուրությունը» հոգեկան վիճակով են պայմանավորել։ Խիմենեսի ամուսինը լրագրողներին պատմել է, որ իրեն մշտապես զարմացրել է կնոջ հիանալի դիմահարդարումը, ինչպես նաև հեռուստացույց թաքուն նայելու փորձերը։

Այժմ, բացի ընտանիքի անդամներին բացատրություն տալուց, Կարմենը կանգնած է նաեւ իրավական խնդիրների առաջ, քանի որ գրանցված է եղել որպես կույր անձնավորություն և հատուկ ֆինանսական օգնություն է ստացել:

Source: Yerkir Media
Link: Իսպանուհին 28 տարի կույր է ձեւացել՝ անցանկալի մարդկանց չբարեւելու համար

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image