Իրաքի բանակը այսօր սկսել է Մոսուլի հին շրջանի վրա գրոհը. շրջանը մինչ այժմ մնում է «Իսլամական պետության» զինյալների հսկողության ներքո։
«Սա Մոսուլի գրավմանն ուղղված հարձակման վերջին մասն է»,- ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը, ասվում է Իրաքի հակաահաբեկչական ծառայության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Աբդուլա Ղանի ալ Ասադտի անունից հրապարակված հայտարարությունում։
Մոսուլի շուրջ մարտերը շարունակվում են արդեն 9 ամիս։ Ներկայումս քաղաքում, ՄԱԿ-ի տվյալներով, մնում է մոտ 100 հազար մարդ, որոնք ապրում են բարդ՝ սննդի, ջրի և դեղորայքի քրոնիկ անբավարարության պայմաններում։