Ինչպե՞ս նպաստել ագրարային ոլորտի աշխատանքներին, համայնքներն ինչպե՞ս ապահովել համապատասխան մասնագետներով:
Ագրարային համալսարանը, Կրթության եւ գիտության, Տարածքային կառավարման եւ Գյուղատնտեսության նախարարությունները ու մարզպետարաններն արդեն մոտ երկու ամիս հանդիպումների միջոցով փորձում են գտնել այս հարցերի պատասխանները:
Տեղի ունեցած հանդիպումների ընթացքում քննարկվել են Ագրարային համալսարանում առկա ուսումնական ու առարկայական ծրագրերն ու ոլորտների գործատուների պահանջները:
Այսօր էլ կրթության եւ գիտության նախարարը հանդիպել է համալսարանի գիտական խորհրդի անդամների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ագրարային կրթության զարգացման ծրագրերն ու ոլորտում առկա մարտահրավերները:
Մանրամասները՝ տեսանյութում
Source: Yerkir Media
Link: Լեւոն Մկրտչյանը մասնակցելէ ագրարային կրթության զարգացման ծրագրերի ու մարտահրավերների քննարկմանը