Լեւոն Մկրտչյան. «Հայաստանի ապագան կապված է տեխնոլոգիաների եւ հասարակության կողմից այդ գաղափարի յուրացման հետ»

Այսօր մեկնարկել է «Արեւելք-արեւմուտք. նախագծում եւ թեստավորում» խորագրով գիտաժողովը: Առանցքում էլեկտրոնային սխեմաների եւ համակարգերի նախագծման, ավտոմատացման եւ թեստավորման խնդիրներն են:

Տեղեկատվական տեխնոլոգիաների անընդհատ զարգացումը թելադրում է տարբեր ոլորտներում կիրառվող չիպերի ծավալների ու աշխատանքի արագության մեծացում: Եռօրյա գիտաժողովի ընթացքում 31 երկրների 175 մասնագետներ ներկայացնելու են իրենց նորագույն նվաճումներն ու ձեռքբերումները, քննարկելու են զարգացման ուղղությունները: Գիտաժողովը 14-րդն է, եւ Հայաստանը միակ երկիրն է, որտեղ անց է կացվում արդեն 2-րդ անգամ:

Ըստ կազմակերպիչների, սա խոսում է էլեկտրոնային թեստավորման եւ նախագծման ոլորտում հայ ճարտարապետների եւ գիտնականների նվաճումների մասին, որոնց շնորհիվ մեր երկրում տարեցտարի ավելանում են արտասահմանյան ներդրումները:

«Հայաստանն այս ոլորտում մեծ պոտենցիալ ունի, որովհետեւ այս ոլորտը խելացի մտքերի կարիք ունի, եւ խելացի մտքերով, փառք Աստծո, հարուստ ենք: Մնում է մեր խելացի երիտասարդներին ճիշտ ուղղություն տալ»,- նշեց գիտաժողովի համանախագահ,  «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյան:

Նման որակյալ մասնագետների առկայությունը եւ սեսիաների ծանրությունը ցույց է տալիս, որ ունենք շատ լուրջ արդյունք եւ դա կօգնի Հայաստանին: Ես նաեւ ողջունում եմ մեծ թվով երիտասարդների մասնակցությունը գիտաժողովին, որովհետեւ Հայաստանի ապագան կապված է տեխնոլոգիաների եւ հասարակության կողմից այդ գաղափարի յուրացման հետ»,- նշել է Լեւոն Մկրտչյանը:


Source: Yerkir Media
Link: Լեւոն Մկրտչյան. «Հայաստանի ապագան կապված է տեխնոլոգիաների եւ հասարակության կողմից այդ գաղափարի յուրացման հետ»

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image