ԼՂՀ ՊՆ. Սահմանին նկատվել է հակառակորդի տեխնիկայի շարժ

Օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հաստատված հարաբերական անդորրը ժամը 17:40-ի սահմաններում խախտվել է հակառակորդի կողմից: Ադրբեջանական զինուժը 82 միլիմետրանոց ականանետերից սկսել է արկակոծել Մարտակերտի ուղղությամբ տեղակայված պաշտպանության բանակի մարտական դիրքերը (14 արկ):

Սահմանի հյուսիսարեւելյան ուղղությամբ նկատվել է նաև հակառակորդի տեխնիկայի շարժ:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ուշադիր հետևում են առաջնագծում տեղի ունեցող զարգացումներին և իրենց պատժիչ գործողություններով ճնշում հակառակորդի ակտիվությունը:


Source: Yerkir Media
Link: ԼՂՀ ՊՆ. Սահմանին նկատվել է հակառակորդի տեխնիկայի շարժ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image