ԼՂ սահմանի ողջ երկայնքով հակառակորդը շարունակել է ինտենսիվ հրետակոծությանը

Ապրիլի 27-ի լույս 28-ի գիշերը  ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով հակառակորդը տանկերի, տարբեր տրամաչափի ականանետերի, թնդանոթների, TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային համակարգերի ու ՄՄ-21 (Գրադ) կայանքների կիրառմաբ շարունակել է ինտենսիվ հրետակոծության ենթարկել  ՊԲ մարտական դիրքերը` արձակելով ավելի քան 240 արկ:

Առավել ինտենսիվ հրետակոծություններ են արձանագրվել արևելյան, հյուսիսային և հյուսիսարևելյան ուղղություններով: ՄՄ-21 (Գրադ) կայանքներից հրետակոծության է ենթարկվել Մատաղիս խաղաղ բնակավայրը:

Հակառակորդի նախահարձակ գործողությունները չեզոքացնելու նպատակով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են կանխարգելիչ և օպերատիվ իրադրության զարգացմանը համահունչ  գործողությունների:

Այս պահի դրությամբ իրավիճակը համեմատաբար հանգիստ է:


Source: Yerkir Media
Link: ԼՂ սահմանի ողջ երկայնքով հակառակորդը շարունակել է ինտենսիվ հրետակոծությանը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image