Լոռիում կրկին գայլերը ոչխարներ են հոշոտել

May 13, 2017

Մայիսի 12-ի լույս 13-ի գիշերը Լոռու մարզի Գյուլագարակ համայնքում կրկին գայլերի հարձակման դեպք է գրանցվել: Սա վերջին մեկ շաբաթվա ընթացքում գայլերի հարձակման երրորդ դեպքն է:

Այս անգամ գյուղ մտած գայլերը ոչնչացրել են Սմբատ Թոթոլյանի ոչխարները:
Առավոտյան 5:30-ի սահմաններում գյուղացին ոչխարներին հայտնաբերել է հոշոտված:Գոմում գտնվող ոչխարներից 6-ը հոշոտվելու հետևանքով սատկել են, ևս 10-ը` վիրավոր են, 3 ոչխար էլ փախել է անհայտ ուղղությամբ:

Սմբատ Թոթոլյանը դեպքի մասին անմիջապես տեղյակ է պահել գյուղի անասնաբույժին, նա էլ իր հերթին համայնքապետին ու Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Լոռու մարզային բաժնի աշխատակիցներին:

Ինչպես և նախորդ անգամ, այս անգամ ևս կազմվել է հանձնաժողով, հաշվարկվում է գյուղացու կրած վնասի չափը: Գյուղատնտեսական վարկի հաշվին ոչխարներ գնած գյուղացին ակնկալում է պետական աջակցություն:

Source: Yerkir Media
Link: Լոռիում կրկին գայլերը ոչխարներ են հոշոտել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image