Խոշոր հրդեհ՝ Տիչինայի փողոցում

October 2, 2016

Արտակարգ իրավիճակների նախարարություն սեպտեմբերի 2-ին՝ ժամը 04.37-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիչինայի փողոցի թիվ 4 տան բակում այրվում է խոտի դեզ:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը:
Հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս-1» աստիճան: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.55-ին:

Պարզվել է, որ Տիչինայի թիվ 4 տան դիմաց այրվում է մոտ 1100 հակ կուտակած անասնակեր (սեփականատեր Ջ.Թ.):

Հրշեջ-փրկարարնեը անասնագոմից դուրս են բերել 13 խոշոր եղջերավոր կենդանիներ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:


Source: Yerkir Media
Link: Խոշոր հրդեհ՝ Տիչինայի փողոցում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image