Կայացել է «Գալէմքեարեաններ. Այնթապ, Դամասկոս, Հալեպ» գրքի շնորհանդեսը

 

Գալէմքեարեանների պղնձագործ ընտանիքի մասին է պատմում գեղանկարիչ, ազգագրագետ Հրազդան Թոքմաջյանի վերջին գիրքը: Մոտավորապես 200 տարի գրքի հերոսները զբաղվել են միայն մեկ գործով՝ պղնձագործությամբ, հենց նրանց նմուշներն ու ավանդույթները Հրազդան Թոքմաջյանի շնորհիվ զետեղվել են մեկ ամբողջական գրքում:

Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ այսօր՝ Հայաստանի ազգային պատկերասրահում, տեղի է ունեցել «Գալէմ-քեա-րեաններ. Այնթապ, Դամասկոս, Հալեպ» գրքի շնորհանդեսը: Երեւանում իրականացրած շնորհանդեսի ժամանակ ներկա էին նաեւ ընտանիքի վերջին սերդնի ներկայացուցիչները, ինչպես նաեւ մի շարք հասարակական գործիչներ եւ մտավորականներ:

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image