tert.am— Կանադացի փրկարարները մուրճ ու կացնով կոտրել են Նյու Բրանսուիկ նահանգում գտնվող գետի սառույցները, որպեսզի դուրս բերեն սառած ջրում խցանված 225 կգ կշռող հյուսիսային եղջերուին:
Ինչպես տեղեկացնում է The Guardian-ը, փրկարարական աշխատանքները 90 րոպե են տևել: Մինչդեռ փրկարարներն աշխատում էին կոտրել կենդանուն շրջապատող սառույցը, եղջերուն հանգիստ դիտում էր առանց շարժվելու: Սառույցներից ձերբազատվելուց հետո եղջերուն ինքնուրույն դուրս է եկել գետից և հեռացել:
Source: Yerkir Media
Link: Կանադայում փրկարարներն օգնել են եղջերուին դուրս գալ սառած գետից (տեսանյութ)