armtimes.com— Հոկտեմբերի 27-ին ձերբակալվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը: Նա կասկածվում է կաշառք վերցնելու մեջ:
Իրավապահ մարմինները դեռեւս պաշտոնապես չեն հաստատում տեղեկությունը, բայց նաեւ չեն հերքում: ԱԱԾ լրատվական ծառայությունից armtimes.com-ին հայտնեցին, որ ձերբակալության մասին պաշտոնական տեղեկատվություն կարող են հայտնել միայն առավոտյան:
Իրավապահ շրջանակներից մեզ փոխանցեցին, որ Իշխան Խաչատրյանին Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է այսօր երեկոյան, փողոցում, Շենգավիթ վարչական շրջանում: Նույն շրջանակներից հայտնում են, որ Բարսեղյանը ինչ-որ քաղգործով կաշառք է վերցրել եւ հենց նույն պահին էլ ԱԱԾ-ն նրան ձերբակալել է: Ընդ որում, խոսքը շատ փոքր գումարի մասին է՝ 500-1000 դոլար: Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասով նրան սպառնում է 7-12 տարվա ազատազրկում:
Մեր աղբյուրները հայտնում են նաեւ, որ ձերբակալված դատավորը շատ լուրջ անձնական խնդիրներ է ունեցել. նա վարկեր է ունեցել, կորցրել է տունը, բաժանվել ընտանիքից, ապրում է վարձակալած բնակարանում:
Շարունակությունն՝ այստեղ
Source: Yerkir Media
Link: Կաշառք վերցնելիս ձերբակալվել է Շենգավիթի դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը