Կապանի բժշկական կենտրոնի տարածքում այսօր սողանք է գրանցվել. մանկական բաժանմունքի սարալանջի հողը սահել է ներքեւ: Տուժածներ բարեբախտաբար չկան, միայն շտաբօգնության մեքենան է վնասվել:
Արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան ստորաբաժանումը սողանքի հետեւանքները վերացնելու ուղղությամբ աշխատանքներ է տանում: Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետը վստահ է, որ սողանքը մարդածին է՝ առաջացել է բնակիչների կողմից ջրի խողովակների անբարեխիղճ շահագործման հետեւանքով:
Source: Yerkir Media
Link: Կապանի բժշկական կենտրոնի տարածքում այսօր սողանք է գրանցվել