Կիմ Չեն Ինը ներում է շնորհել երեք ամերիկացիների

May 10, 2018

Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկով կարգադրել է ներում շնորհել և ազատ արձակել բանտարկված երեք ամերիկացիների:

ԱՄՆ նախագահը մտադիր է հանդիպել Կիմ Չեն Ինի հետ՝ Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինին Վաշինգտոնում ընդունելուց հետո:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Թրամփի ու Կիմ Չեն Ինի հանդիպման վայրն ու ժամկետները որոշվել են և կհրապարակվեն առաջիկայում:

Reuters-ի փոխանցմամբ՝ հանդիպման հավանական վայրը Սինգապուրն է:

 

Source: Yerkir Media
Link: Կիմ Չեն Ինը ներում է շնորհել երեք ամերիկացիների

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image