Կոլումբիան շրջանառության մեջ է դրել Մարկեսի պատկերով թղթադրամներ

August 21, 2016

Կոլումբիան շրջանառության մեջ է դրել 50 հազար պեսո արժողությամբ թղթադրամներ, որոնց վրա պատկերված է գրող Գաբրիել Գարսիա Մարկեսը: Ինչպես հաղորդում է «Ռիա նովոստի»-ն, թղթադրամի գույնը բաց մանուշակագույն է:

Կոլումբիայի կենտրոնական բանկի նախագահ Խոսե Դարիո Ուրիբեն ասել է, որ թղթադրամը թողարկվել է հարգանքի տուրք մատուցելու անձնավորությանն, ում շնորհիվ Կոլումբիան հայտնի դարձավ ողջ աշխարհին:

Աշխարհահռչակ գրող Գաբրիել Գարսիա Մարկեսը վախճանվել է 87 տարեկան հասակում, 2014թ. ապրիլին:


Source: Yerkir Media
Link: Կոլումբիան շրջանառության մեջ է դրել Մարկեսի պատկերով թղթադրամներ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image