Հայալեզու առաջին ատլասը վաճառվել է 37 500 ԱՄՆ դոլարով

June 13, 2017

Նյու Յորքի Swann Galleries աճուրդի կենտրոնում աշխարհի հայալեզու առաջին ատլասը վաճառվել է 37 500 ԱՄՆ դոլարով: Այս մասին հայտնում է Asbarez-ը՝  նշելով, որ ատլասը վաճառվել է նախնական արժեքից հինգ անգամ ավելի թանկ:

Ատլասը 1849 թվականին Վենետիկի Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանությունում ստեղծել է Հովհաննես Ամիրա Դադյանը՝ նպատակ ունենալով Արևմուտքի գիտելիքները փոխանցել իր երկրին:

Ատլասում կան ձեռագործ տասը գունավոր քարտեզներ, այդ թվում և Արեգակնային համակարգը պատկերող քարտեզ: Դրանք բոլորը տպագրվել են Փարիզում:

Source: Yerkir Media
Link: Հայալեզու առաջին ատլասը վաճառվել է 37 500 ԱՄՆ դոլարով

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image