Հաղարծին վանական համալիրի տարածքում 2 օր ցուցադրվել են Երուսաղեմի Սուրբ Հրեշտակապետաց վանքի վանահայր Ղեվոնդ վարդապետ Հովհաննիսյանի եւ իսրայելացի լուսանկարիչ Դմիտրի Բրիկմանի ֆոտոշարքերը:
Ղեվոնդ վարդապետը «Հայ Երուսաղեմ» խորագրի ներքո ներկայացրել է իր 63 լուսանկարները: Դրանք ոմանց արդեն ծանոթ էին՝ հրեշտակապետաց վանքի վանահայրը ֆեյսբուքի իր էջում ամեն օր «բարի լույս» ու «խաղաղ գիշեր» մաղթանքի հետ տեղադրում է սուրբ քաղաքում արված լուսանկարները:
Դմիտրի Բրիկմանի աշխատանքները կրում են «Հայաստանի աչքերը իսրայելացու աչքերով» խորագիրը: Լուսանկարներն ավելի վաղ ցուցադրվել էին Ֆրեսկո արդի արվեստի եւ հոգեւոր ֆիլմերի միջազգային փառատոնի շրջանակում: «Արձագանք» ծրագրի միջոցով կազմակերպիչները եւս մեկ անգամ ներկայացնում են փառատոնի ընթացքում ցուցադրված լավագույն նմուշները:
Source: Yerkir Media
Link: «Հայաստանի աչքերը իսրայելացու աչքերով» խորագրով ցուցահանդես՝ Հաղարծին վանական համալիրի տարածքում