Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրաշրջանառությունն աճել է շուրջ 20%-ով

July 5, 2016

Այս տարվա առաջին հինգ ամսում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրաշրջանառությունը կազմել է 536 մլն դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ ցուցանիշն աճել է շուրջ 20%-ով:

Թվային պատկերը ներակայացրել է պաշտոնական վիճակագիրը: Համաձայն հրապարակված տվայլների՝ Հայաստանից Ռուսաստան արտահանումը կազմել է ավելի քան 325 մլն, իսկ Ռուսաստանից Հայաստան ներմուծումը՝ մոտ 404 մլն դոլար:

Հարկ է նշել, որ հունվար-մայիս ամիսներին Ռուսաստանը, որպես Հայաստանի խոշոր առեւտրային գործընկեր-երկիր, ապահովել է մեր երկրի արտաքին առեւտրի շրջանառության մոտ 28%-ը:


Source: Yerkir Media
Link: Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրաշրջանառությունն աճել է շուրջ 20%-ով

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image