Հայաստանում արեւային վահանակների արտադրությունն աճել է
October 14, 2018
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն` 2018 թվականի հունվար-օգոստոսին Հայաստանում արտադրվել է 3025 արևային վահանակ։
Այս տարի արևային վահանակների արտադրությունը նախորդ տարվա հունվար-օգոստոսի համեմատ 25.2 անգամ աճել է: Նախորդ տարի հանրապետությունում արտադրվել է 120 արևային վահանակ:
Միևնույն ժամանակ ավտոմոբիլային մարտկոցների արտադրության ծավալներն աճել են 45.9%-ով և կազմել 16 հազար 879 հատ։