Հայաստանում ծխախոտի արտադրությունը 7,5%-ով աճել է

2018 թվականի հունվար-օգոստոսին Հայաստանում ծխախոտի արտադրությունը, 2017թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 7,5%-ով: Այս տվյալները հրապարակել է ՀՀ վիճակագրական կոմիտեն։

Վիճակագրության համաձայն՝  այս տարվա ութ ամիսներին Հայաստանում արտադրվել է 17 մլն 818 հազար հատ սիգարետ, իսկ 2017թ-ի  նույն ժամանակահատվածում՝ 16 մլն 567.6 հազ. հատ:

Արձանագրված աճի արդյունքում, Հայաստանում ծխախոտի արտադրության մասնաբաժինը մշակող արդյունաբերությունում կազմել է 14.2%:

Հիշեցնենք, որ Հայաստանում 16 և բարձր տարիքային խմբերում ծխախոտի օգտագործման տարածվածությունը տղամարդկանց շրջանում կազմում է 50%-ից ավելի, կանանց շրջանում՝ 3-4%:  Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանում 16 տարեկանից բարձր տղամարդկանց կեսից ավելին ծխող է, ինչը բարձր ցուցանիշ է:

Source: Yerkir Media
Link: Հայաստանում ծխախոտի արտադրությունը 7,5%-ով աճել է

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image