Հայ-ադրբեջանական սահմանին գրանցվել է հրադադարի խախտման 18 միջադեպ

Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը գրանցվել է հրադադարի խախտման 18 միջադեպ:

Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:

ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը:


Source: Yerkir Media
Link: Հայ-ադրբեջանական սահմանին գրանցվել է հրադադարի խախտման 18 միջադեպ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image