Հանձնարարական՝ բնապահպանության նախարարին

February 15, 2018

Բնապահպանության նախարարության կողմից եռամսյակային կտրվածքով ներկայացվում են՝ շրջակա միջավայրի վիճակի վերաբերյալ հետազոտություններ, որոնք պարունակում են հանրապետության տարբեր բնակավայրերի մթնոլորտային օդի, հողերի և ջրերի աղտոտվածության, սահմանաչափերի գերազանցման վերաբերյալ տեղեկություններ։ Միաժամանակ, նշված հետազոտությունները չեն պարունակում արձանագրված խնդիրների, պատճառների և դրանց վերացման վերաբերյալ վերլուծություններ, իսկ օրենսդրությամբ լիարժեք սահմանված չեն արձանագրված խնդիրների նվազեցման կամ լուծման պարտադիր պայմաններ և գործուն մեխանիզմներ։

Ելնելով նշվածից` կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց բնապահպանության նախարարին՝  1-ամսյա ժամկետում ապահովել շրջակա միջավայրի մոնիթորինգի արդյունքներում արձանագրված խնդիրների և դրանց հնարավոր լուծումների վերաբերյալ վերլուծության իրականացումը, ինչպես նաև կառավարության աշխատակազմ ներկայացնել դրանց կատարումը ապահովող գործիքակազմի վերաբերյալ առաջարկություններ։ Ըստ անհրաժեշտության հարցը քննարկել շահագրգիռ այլ մարմինների հետ։

Իսկ ահա տարածքային կառավարման և զարգացման նախարարը պետք է միջոցներ ձեռնարկի բնապահպանության նախարարության՝ շրջակա միջավայրի մոնիթորինգի արդյունքում վերհանված խնդիրների նվազեցման և բնապահպանական վիճակի բարելավման ուղղությամբ։

Source: Yerkir Media
Link: Հանձնարարական՝ բնապահպանության նախարարին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image