Հաշմանդամություն ունեցող անձանց մասին «Ճանապարհ» ֆիլի նպատակը ինչ-որ բան փոխելն է

«Հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված միջավայրը հարմար է բոլորի համար»: Այս գաղափարն է ընկած «Ճանապարհը բոլորինն է» նախագծում, որն իրականացնում է «Բարս Մեդիա» դոկումենտալ ֆիլմերի ստուդիան Հայաստանում՝ Լիտվայի Հանրապետության դեսպանության հետ համագործակցությամբ:

Նախագծի շրջանակում նկարահանվել է «Ճանապարհ» ֆիլմը, որը ներկայացնում է ճանապարհատրանսպորտային խնդիրները, որոնց բախվում են գրեթե բոլոր հաշմանդամություն ունեցող մարդիկ: Օրերս «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ ֆիլմի պրեմիերան:

Հեղինակների խոսքով, իրենց հիմնական նպատակը ֆիլմի միջոցով ինչ-որ բան փոխելն է, եւ որպես հերոսներ են ընտրվել մարդիկ, ովքեր, որոշակի խնդիրներ ունենալով հանդերձ, չեն կոտրվել եւ ընտրել են առաջ գնալու ճանապարհը:

Հերոսներից մեկը լողորդ է, մյուսը՝ պարուհի-դերասան, երրորդը՝ վարորդ, չորրորդը՝ կազմակերպության ղեկավար: Գլխավոր հերոսը, ում միջոցով բացահայատվում են նաեւ մյուս կերպարները, ֆիլմում ասում է, որ իր չքայլած կյանքն ավելի երկար է, քան քայլածը, եւ ինքը որոշել է ոչ թե տրտնջալ, այլ կառուցել իր կյանքը, միայն թե պետք է նրան հավասար հնարավորություններ տալ:

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image