«Եվրատեսիլ-2017» երգի մրցույթում Ռուսաստանը կներկայացնի Յուլյա Սամոյլովան: Նա կկատարի»Flame is Burning» («Կրակը հուրհրատում Է») երգը:
«Առաջին ալիքն ավարտեց կատարողների եւ կոմպոզիցիաների ընտրությունը «Եվրատեսիլ-2017» երաժշտական մրցույթին մասնակցության համար եւ ընտրեց մասնակցին. Կիեւում Ռուսաստանը կներկայացնի Յուլյա Սամոյլովան, ում «Flame is Burning» սիրո մասին երգի կատարումն ամենից ուժեղ տպավորությունը գործեց»,- ասված Է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:
«Ես, իհարկե, ցնցված եմ, մինչեւ հիմա չեմ կարողանում գիտակցել, որ դա ինձ հետ Է տեղի ունենում: Ես երջանիկ եմ»,— պատմել Է երգչուհին ՌԻԱ Նվովոստիին:
Երգչուհի եւ կոմպոզիտոր Յուլյա Սամոյլովան ծնվել Է 1989 թվականին: Բազմիցս հաղթել Է տարբեր երաժշտական մրցույթներում, 2013 թվականին մասնակցել Է «Ֆակտոր Ա» երգի հեռուստանախագծին:
Յուլյան մանկուց տեղաշարժվում Է հաշմանդամի սայլակով եւ ունի առաջին խմբի հաշմանդամություն»,- ասված Է Առաջին ալիքի հաղորդագրության մեջ:
Source: Yerkir Media
Link: Հաշմանդամություն ունեցող Յուլյա Սամոյլովան Ռուսաստանը կներկայացնի «Եվրատեսիլ-2017»-ում