Հերքում են ապատեղեկատվությունը․ Սուրբ Գեղարդը Մայր աթոռում է

July 6, 2018

Անցնող օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում բավականին թեժ էր։ Տեւական ժամանակ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրաժարականը պահանջող նախաձեռնության անդամներն այսօր ներխուժել էին Մայր Աթոռի դիվանատուն:

Բավականին լարված մթնոլորտը տեւեց մի քանի ժամ։ Հակառակ միաբանների բոլոր հորդորներին, ակցիայի մասնակիցները չհեռացան եւ շարունակեցին իրենց ակցիան։ Այդ ընթացքում Դիվանատան միջանցքում հայտնված Վեհափառի ետեւից նրանք հնչեցրին հրաժարականի պահանջով վանկարկումներ ու սուլոցներ։

Ցուցարարներից մեկի հրապարակած տեղեկությունը հետո դարձավ համացանցային բուռն քննարկման թեմա։ Ցուցարարները սկսեցին հայտարարել, որ Սուրբ Աթոռից անհետացել է Հայ Առաքելական եկեղեցու ամենթանկ մասունքներից մեկը՝ Սուրբ Գեղարդը, որը Հայաստան է բերվել դեռ առաջին դարում Թադեւոս Առաքյալի կողմից։ Հետո լուրերը սկսեցին հակասական դառնալ։

Մայր Աթոռի արձագանքը չուշացավ. ցուցադրվեց Սուրբ Գեղարդը եւ տրվեցին պարզաբանումներ։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Source: Yerkir Media
Link: Հերքում են ապատեղեկատվությունը․ Սուրբ Գեղարդը Մայր աթոռում է

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image