Հիլարի Քլինթոն. «Վաշինգտոնը պետք Է կտրուկ ակտիվացնի ջանքերը ահաբեկչության դեմ մղվող պայքարում»

ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնն այն կարծիքին Է, որ Վաշինգտոնը պետք Է կտրուկ ակտիվացնի ջանքերը ահաբեկչության դեմ մղվող պայքարում, այդ թվում արտասահմանում:

«Մենք պետք Է որոշակիորեն հայտարարենք, որ մեզ անհարաժեշտ Է կրկնապատկել մեր ջանքերը, որպեսզի աշտպանենք մեր երկիրը ներքին ու արտաքին սպառնալիքներից»,- ասել Է նա:

Բացի այդ, Քլինթոնի կարծիքով՝ ԱՄՆ-ից պահանջվում Է վերջապես անհրաժեշտ քայլեր անել հրազենի շրջանառության նկատմամբ հսկողությունը խստացնելու համար:

Իր հերթին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հանդես Է եկել Օռլանդոյում կատարված ահաբեկչության վճռական դատապարտմամբ:

«Ֆրանսիայի նախագահը վճռականորեն դատապարտում Է մարդկանց սասափազդու սպանությունն Օռլանդոյում: Նա լիակատար աջակցություն Է հայտնում ԱՄՆ-ի իշխանություններին եւ ամերիկյան ժողովրդին»,- ասված Է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ:

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ֆիլիպ Համոնդը ցնցված Է Օռլադոյի ահաբեկչությունից:

«Ես ցնցված եմ Օռլանդոյում տեղի ունեցած գնդակահարումից: Ավելի քան 50 մարդ զոհվել ու վիրավորվել Է»,- նշել Է Համոնդը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Օռլադոյում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ ցավակցություն Է հայտնել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային եւ բոլոր ամերիկացիներին: Այդ մասին, հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Ցավակցական հեռագրում ռուսական պետության ղեկավարն ընդգծել Է, որ Ռուսաստանում կիսում են նրանց ցավն ու վիշտը, ովքեր այդ բարաբարոսական հանցագործության պատճառով կորցրել են իրենց հարազատներին, եւ վիրավորների արագ ապաքինման հույս ունեն»,-նշվում Է հաղորդագրության մեջ:

ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի Օռլանդո քաղաքի գիշերային ակումբի այցելուների վրա կատարված զինված հարձակումը 50 մարդու կյանք Է խլել եւ, իշխանությունների տվյալներով, մարդկանց զանգվածային գնդակահարման ամենաարյունալի դեպքն Է ԱՄՆ-ի նորագույն պատմության մեջ: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման տեղի ունեցածը որակել Է ահաբեկչական գործողություն, իսկ իրավապահ մարմինները ներկայում փորձում են պարզել, թե հարձակվողը կապված Էր արդյոք միջազգային ծայրահեղական խմբավորումների հետ:

Ողբերգությունը տեղի Է ունեցել Օռլանդոյի կենտրոնական մասում գտնվող Florida Pulse գիշերային ակումբում, որի այցելուները ոչ ավանդական սեռական կողմնորոշման անձինք են: Քաղաքի ոստիկանության տվյալներով՝ առաջին կրակոցները հնչել են տեղական ժամանակով ժամը 02:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 10:00-ին): Այդ պահին հաստատությունում եղել Է շուրջ 350 մարդ, խուճապ Է սկսվել:

Հարձակվողի անձն արդեն պարզված Է: Նա 29-ամյա ամերիկացի Օմար Մատինն Է, որի ծնողները Աֆղանստանից սերվածներ են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Source: Yerkir Media
Link: Հիլարի Քլինթոն. «Վաշինգտոնը պետք Է կտրուկ ակտիվացնի ջանքերը ահաբեկչության դեմ մղվող պայքարում»

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image