ՀՀ ԱԻՆ փրկարարական գույքը համալրվեց վթարափրկարարական ամենագնացներով

February 14, 2018

Փետրվարի 14-ին ՀՀ արտակարգ իրավիճակների փոխնախարար ԷԱպրիամովը ներկա գտնվեց Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում ռուսական փրկարարական գույքի 2017 թ. պլանով նախատեսված վերջին խմբաքանակի հանձնման արարողությանը: Փոխնախարարը շրջեց նաև կենտրոնի Ճգնաժամային կառավարման կենտրոնում, որը զինված է գերարդիական կապով՝ այդ թվում արբանյակային համակարգով, պահուստային սերվերներով, ժամանակակից մոնիտորներով և այլն:

Մարդասիրական կենտրոնին տրամադրված գույքի այս խմբաքանակը ներառում է 2 միավոր «ԿԱՄԱԶ» մակնիշի АСА 20 վթարափրկարարական մեքենա և 20 միավոր անկարգել՝ նախատեսված ԱԻՆ Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջոկատի համար

Համաձայն Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև ձեռքբերված պայմանավորվածության՝ 2017 թ. ՀՀ ԱԻՆ Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնին տրամադրվել է 16 մլն ԱՄՆ դոլարին համարժեք աջակցություն:

Source: Yerkir Media
Link: ՀՀ ԱԻՆ փրկարարական գույքը համալրվեց վթարափրկարարական ամենագնացներով

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image