Հյուսիսային Կարոլինայում զինված անձը պատանդ է վերցրել ռեստորաններից մեկի հաճախորդներին
August 24, 2017
ԱՄՆ-ի հյուսիսային Կարոլինա նահանգի Չարլսթոն քաղաքի ռեստորաններից մեկում զինված անձը պատանդ է վերցրել հաճախորդներին։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում կատարելով Fox News-ին։
Ըստ ականատեսի՝ աշխատողի հագուստով անհայտ անձը փակել է մուտքի դուռն ու ինքն իրեն հայտարարել «Չարլստոնի նոր թագավոր»։
Որոշ տվյալներով` ռեստորանում այդ պահին գտնվել են մոտ 30 հաճախորդներ։
Չարլսթոնի քաղաքապետ Ջոն Թեքլենբուրգը հայտնել է, որ զինվախծ անձը հաստատության աշխատակիցներից է: Նա կրակ է բացել՝ վիրավորելով մեկ մարդու: Տուժողը տեղափոխվել է հիվանդանոց, նրա վիճակի մասին տեղեկություններ չկան:
Ոստիկանությունը բանակցում է հանցագործի հետ՝ առաջարկելով նրան հանձնվել: