Հնդկաստանում կայծակի հետեւանքով 45 մարդ է զոհվել

Հնդկաստանի արեւելքի Բիհարի նահանգում հունիսի լույս 22-ի գիշերն առնվազն 45 մարդ Է զոհվել կայծակի հարվածների հետեւանքով, տեղեկացնում Է Air News հրատարակությանը: Նշվում Է, որ տուժել Է 10-ից  ավելի մարդ:

Հրատարակության տվյալներով՝ զոհերի թիվը կարող Է աճել, քանի որ զոհվածների եւ Բիհարի նահանգին տեղատարափ անձրեւների հասցրած վնասի վերաբերյալ հաղորդումները տարածաշրջանային իշխանություններին դանդաղ են հասնում հեռավոր շրջաններից:

Երկրի արեւելքում տեղատարափ անձրեւներ են՝ ամպրոպներով: Առաջիկա մի քանի օրը անբարենպաստ եղանակը կշարունակվի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Source: Yerkir Media
Link: Հնդկաստանում կայծակի հետեւանքով 45 մարդ է զոհվել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image