Հնդկուհին 40 տարում ավելի քան 1400 լքված երեխայի է մեծացրել

April 30, 2017

Oddity Central-ը ներկայացրել է հնդկուհի Սինդհութայ Սափկալի պատմությունը, ով անհավանական վճռականությամբ ու կամքի ուժ դրսևորելով, տարիներ շարունակ մեծացրել է լքված ու որբ երեխաների:

68-ամյա հնդկուհին ավելի քան 1400 որբի է պահել ու մեծացրել` նրանց ոչ միայն ուտելիք ու ապաստան, այլև ընտանեկան ջերմություն տալով:Իր գործի համար հայրենիքում նա ավելի քան 750 մրցանակ է ստացել և արժանացել «Որբերի մայր» անվանմանը:

Հնդկուհին 4 որբանոց է բացել Մահարաշտրա նահանգի իր հայրենի քաղաքում՝ երկուսը աղջիկների, երկուսը` տղաների համար: Որբանոցները նա աշխատեցնում է հարազատ դստեր և ավագ որդեգիր երեխաների հետ միասին, որոնցից ոմանք փաստաբաններ, բժիշկներ ու պրոֆեսորներ են դարձել:
Իր հոգածության տակ գտնվող երեխաներին նա գտել է կայարաններում, փողոցներում թափառելիս, անգամ աղբամաններում լքված: Իր մեծացրած երեխաներին հնդկուհին որդեգրման չի տալիս ուրիշ ընտանիքների, և նրանք չեն հեռանում նույնիսկ 18 տարին բոլորելուց հետո:

Վերջին 40 տարում նա շրջագայում է տարբեր նահանգներով ու ելույթներ ունենում` փորձելով դրամահավաքներ կազմակերպել երեխաներին պահելու համար:

Source: Yerkir Media
Link: Հնդկուհին 40 տարում ավելի քան 1400 լքված երեխայի է մեծացրել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image