Հունիսի 1-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև

May 31, 2018

Հանրապետության տարածքում հունիսի 1-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունիսի 1-2-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կնվազի 6-7 աստիճանով։

Երեւանում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ: Գիշերը կդիտվի +15, ցերեկը +25, երեկոյան՝ +20 աստիճան ջերմություն։

Source: Yerkir Media
Link: Հունիսի 1-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image