Հունվարի 1-ից ջուրը կթանկանա

armtimes.com— 2017 թվականի հունվարի մեկից ջրի սակագինը Երեւանում եւ 9 մարզերում կբարձրանա, իսկ մեկ մարզում՝ Արմավիրում կնվազի:

«Երեւան ջուր» ընկերության մամուլի խոսնակ Մուրադ Սարգսյանը Armtimes.com-ի հետ զրույցում չհերքեց լուրը, միեւնույն ժամանակ նշելով, որ սակագնի մանրամասները հրապարակել չի կարող քանի որ ֆրանսիական «Վիոլիա ջուր» ընկերության հետ դեռեւս պայամնագիր չի կնքվել, այն նախատեսված է կնքել նոյեմբեր ամսի կեսին:

Նշենք, որ բոլորովին վերջերս «Վիոլիա ջուր» ընկերությունը հաղթել է ՀՀ ԳՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի հայտարարած մրցույթում եւ դառնալու է Հայաստանի ջրամատակարաման միակ օպերատորը, քանի որ մրցույթ էր հայտարարվել միասնական օպերատոր ընտրելու համար: «Երեւան ջուր», «Նոր Ակունք», «Շիրակ ջրմուղկոյուղի» եւ «Լոռի ջրմուղկոյուղի» ընկերությունները լուծարվելու են:

«Երեւան ջուր» ընկերության խոսնակի փոխանցմամբ՝ լուծարումից հետո կաշխատի մեկ օպերատոր՝ մեկ սակագնով: Գործող սակագները կպահպանվեն մինչեւ այս տարվա դեկեմբերի 31-ը:

«Սակագինը բարձր չի, ընդունելի է հայկական եւ ֆրանսիական կողմերից: Սակագինը մի քիչ բարձր է, քան այսօր Երեւանում է, ցածր է, քան մարզերինն է: Սակագների մասով մենք կարող ենք ասել միայն պայմանագրի պաշտոնական կնքումից հետո, որը կլինի նոյեմբերի 15-ին»,- ասաց Մուրադ Սարգսյանը:

«Վիոլիա ջուրը» չի դիմելու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին սակագինը վերանայելու հայտով առնվազն առաջին երկու տարիներին, քանի որ պայմանագիրն է այդպես ենթադրում:

«15 տարվա մեջ դա կոչվում է բազիսային սակագին: Սա նշանակում է, որ ելքային տվյալը պարտադիր որոշվում է մրցույթով, ոչ թե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովով: Այստեղ ՀԾԿՀ-ն անելու բան չունի: Այդ սակագնի մի օրինակը լինելուէ նրանց մոտ, բոլորս պարտավոր ենք ղեկավարվել այդ սակագնով: Կարծեմ երկու տարի նույն սակագինն է մնում, որից հետո այդ սակագինը պետք է վերանայվի»,- ասաց Մուրադ Սարգսյանը:


Source: Yerkir Media
Link: Հունվարի 1-ից ջուրը կթանկանա

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image