Հռոմի պապի՝ Կաստել Գանդոլֆոյի վիլլան առաջին անգամ բաց է զբոսաշրջիկների համար

Կաստել Գանդոլֆո քաղաքում հոկտեմբերի 22-ին առաջին անգամ հանրության առաջ բացել է դռները Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդի ամառային նստավայրը:

Ինչպես տեղեկացնում է BBC-ն, Վիլլայի վերջին բնակիչը Բենեդիկտոս XVI պապն է եղել, որն այնտեղ բնակվել է 2013-ին` իր հրաժարականից հետո մինչև նոր պապի ընտրությունը: Նրա գրքերից շատերը դեռևս դրված են այնտեղ:

Հռոմի կաթոլիկ եկեղեցու ներկայիս ղեկավար Ֆրանցիսկոս պապը երբեք չի բնակվել Առաքելական պալատում: Նա Վատիկանի շքեղ ապարանքների փոխարեն նախընտրում է բնակվել համեստ հյուրանոցում:

Վատիկանի ռադիոյի փոխանցմամբ` Ֆրանցիսկոս պապի որոշմամբ` Բրաբերինիի վիլլայի այգիները հասանելի են այցելուների համար արդեն երկու տարի: Հռոմի պապերի դիմանկարների պատկերասրահը բացվել էր անցած տարի, իսկ այժմ դրան ավելացել է նաեւ  ամառային  ապարանքները:

 

 


Source: Yerkir Media
Link: Հռոմի պապի՝ Կաստել Գանդոլֆոյի վիլլան առաջին անգամ բաց է զբոսաշրջիկների համար

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image