Հռոմի պապի մասնակցությամբ Մայր Աթոռի բացօթյա խորանում պատարագը մեկնարկել է. ՈՒՂԻՂ

June 26, 2016

Մայր Աթոռի Սուրբ Տրդատ բաց խորանում մեկնարկել է Սուրբ պատարագը, որը մատուցում է Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը Սրբազան քահանայապետ Հռոմի Ֆրանցիսկոս պապի հաղորդակցությամբ:Աշխարհի տարբեր ծագերից Էջմիածին են ժամանել ուխտավորներ` մասնակցելու պատարագին:

Էջմիածնից  Սրբազան քահանայապետը և Վեհափառ Հայրապետը կայցելեն հայ ժողովրդի և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու համար կարևորագույն սրբավայրերից մեկը՝ Խոր Վիրապ, որտեղ միասին աղոթելուց հետո աղավնիներ բաց կթողնեն Արարատի ուղղությամբ և դրանով պաշտոնական ծրագիրը կավարտվի:

 


Source: Yerkir Media
Link: Հռոմի պապի մասնակցությամբ Մայր Աթոռի բացօթյա խորանում պատարագը մեկնարկել է. ՈՒՂԻՂ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image