Հրազդանի կիրճում 3 երիտասարդներ հայտնաբերվել են ծայրահեղ ծանր վիճակում. shamshyan.com

March 6, 2017

shamshyan.com— Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանությունում տեղեկություն է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի «Մալականի» այգուն հարակից Հրազդանի կիրճում 3 երիտասարդ տղա կա, ովքեր գտնվում են անօգնական վիճակում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ: Արդեն այգում Արաբկիրի ոստիկանները հայտնաբերել են անօգնական և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 3 երիտասարդի, ում ոստիկանների կանչով դեպքի վայր ժամանած շտապօգնության մեքենան ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Դեպքի վայրում հայտնաբերվել են բավականին շատ արնանման հետքեր, կոտրված ակնոց և արյունոտված «վադալազկա» և շապիկ: Այս պահին նշված հատվածում տրանսպորտային միջոցների երթևեկությունը դադարեցվել է, որպեսզի դեպքի վայր ժամանեն փորձագետներն ու քրեագետները:

Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը, իսկ հիվանդանոցից հայտնել են, որ վիրավորները գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:

Source: Yerkir Media
Link: Հրազդանի կիրճում 3 երիտասարդներ հայտնաբերվել են ծայրահեղ ծանր վիճակում. shamshyan.com

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image