Հրդեհ՝ «Իբիցա» հյուրանոցի շոգեբաղնիքում

Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 04:23-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում գտնվող «Իբիցա» հյուրանոցային համալիրի շոգեբաղնիքում:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից հինգ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:57-ին, մարվել՝ 05:03-ին: Տուժածներ չկան:

Պարզվել է, որ Մյասնիկյան պողոտայի թիվ 18/5 հասցեում գտնվող «Իբիցա» հյուրանոցային համալիրի առաջին հարկում ամբողջությամբ այրվել է շոգեբաղնիքը (9 քմ) և ջերմահարվել՝ սրահի առաստաղը (մոտ 70 քմ):

Source: Yerkir Media
Link: Հրդեհ՝ «Իբիցա» հյուրանոցի շոգեբաղնիքում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image