Ձերբակալություններ Ադրբեջանում՝ Հայաստանի օգտին լրտեսելու մեղադրանքով

May 7, 2017

Ադրբեջանի հատուկ ծառայությունները ձերբակալել են զինծառայողների և քաղաքացիական անձանց խմբի, որոնք մեղադրվում են Հայաստանի գաղտնի ծառայությունների հետ գաղտնի համագործակցության մեջ։ Այդ մասին նշվում է մայիսի 7-ին Ադրբեջանի գլխավոր դատախազության, պաշտպանության նախարարության, ներքին գործերի նախարարությունների և ազգային անվտանգության ծառայության համատեղ հայտարարության մեջ, հաղորդում է «Արմենպրես»-ը։

Հայտարարության մեջ նշվում է, որ «միջոցների արդյունքում, որոնք ձեռնարկվել են Ադրբեջանի ՊՆ և Թերթերի բնակավայրերի դեմ Հայաստանի հատուկ ծառայությունների մարմինների կողմից պատրաստվող լայնածավալ սադրանքների մասին տվյալների վրա, պարզվել է, որ զինծառայողների և քաղաքացիական անձանց խումբը համագործակցել է հակառակորդի հետախուզության հետ և տարբեր ժամանակներում նրան է տրամադրել տեղեկություններ, որոնք ռազմական գաղտնիք են»։

Հայտարարության մեջ նաև ասվում է, որ «անհետաձգելի քննչական-օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է Բաքվի հանրային վայրերում դիվերսիոն և ահաբեկչական գործողությունը»։ Ադրբեջանի զինվորական դատախազությունում քրեական գործ է հարուցվել։ «Զինծառայողների և քաղաքացիական անձանց խմբի դեմ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը»,-նշված է համատեղ հայտարարության մեջ։

Source: Yerkir Media
Link: Ձերբակալություններ Ադրբեջանում՝ Հայաստանի օգտին լրտեսելու մեղադրանքով

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image