Ճապոնիայի ծերանոցներից մեկում բռնկած հրդեհի հետեւանքով 11 մարդ է զոհվել

February 1, 2018

Ճապոնիայի Սապպորո քաղաքի ծերանոցներից մեկում բռնկած հրդեհի հետեւանքով մահացել են 16 բնակիչներից 11-ը: Այդ մասին փետրվարի 1-ին հայտնել է տեղի ոստիկանությունը:

Միջադեպի վայր ժամանած հրշեջներին հաջողվել է եռահարկ այրվող շենքից դուրս բերել 5 մարդու: Զոհվածներից 8-ը տղամարդիկ են:

Հրդեհի բռնկման պատճառների մասին չի նշվում, սկսվել է հետաքննություն:

Source: Yerkir Media
Link: Ճապոնիայի ծերանոցներից մեկում բռնկած հրդեհի հետեւանքով 11 մարդ է զոհվել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image