ԱՄՆ-ի Perkins+Will բյուրոյի ճարտարապետները 80-հարկանի փայտե երկնաքերի շինարարության նախագիծ են մշակել Չիկագո քաղաքի համար: Շենքը կարող Է դառնալ փայտից պատրաստված ամենաբարձր շինությունն աշխարհում, եթե տեղի իշխանությունները «կանաչ լույս» տան դրա կառուցմանը: Այդ մասին գրում Է Curbed-ը:
Perkins+Will-ի մասնագետներն առաջարկում են երկնաքերը տեղակայել Չիկագո գետի ափին, որը հատում Է, այդ թվում՝ քաղաքի գործարար կենտրոնը: Ենթադրվում Է, որ շենքը կարող Է կառուցվել Riverline նախագծի իրագործման շրջանակներում. այն նախատեսում Է քաղաքի հարավային մասի ամայի տարածքների լայնածավալ կառուցապատում:
Ճարտարապետներն իրենց նախագիծն անվանել են River Beech Tower («Աշտարակ՝ գետի լողափին»): Կառուցումից հետո այն կդառնա նաեւ Riverline թաղամասի ամենաբարձր շինությունը:
Այսօրվա դրությամբ փայտից պատրաստված ամենաբարձր շինությունն աշխարհում համարվում Է Բրիտանական Կոլումբիայի համալսարանի 18-հարկանի հանրակացարանը, որը կառուցվել Է Կանադայի Վանկուվեր քաղաքում:
Source: Yerkir Media
Link: Ճարտարապետները 80-հարկանի փայտե երկնաքերի շինարարության նախագիծ են մշակել Չիկագո քաղաքի համար