«Ճտերն աշնանն են հաշվում». անսովոր լուծումներով նոր ներկայացում
April 30, 2017
«Բոհեմ» թատրոնի բեմում դերասան Նարեկ Դուրյանի ավարտական կուրսն է: Ներկայացման հիմքում դասախոսի և նրա ուսանողների փոխհարաբերություններն են: Դիպլոմային աշխատանք՝ ուսանողների մտահաղացմամբ: Գրեցին, հանձնեցին, Դուրյանը կարդաց, հավանեց և բեմադրեց: Արդյունքում, ժողովրդական ասացվածքի բեմական տարբերակը. «Ճտերն աշնանն են հաշվում»:
Անսովոր ու հետաքրքիր լուծումներով ներկայացնումն ունի նոր ձևաչափ. 25 դերասանից բաղկացած մասշտաբային ներկայացում է, որտեղ հանդես են գալիս նաև փորձառու և սիրված դերասաններ` Վարուժան Մանուկյան, Գրիգոր Հակոբան, Ռաֆայել Երանոսյան, Անդրանիկ Հարությունյան, Թամարա Պետրոսյան և ուրիշներ: