ՃՏՊ՝ Թբիլիսիում. ՀՀ 3 քաղաքացիներ հոսպիտալացվել են

Արտակարգ իրավիճակների նախարարություն դեկտեմբերի 1-ին, ժամը 09.59-ին Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկատվություն է ստացվել, որ ս.թ. նոյեմբերի 30-ին ժամը 17.38-ի սահմաններում Թբիլիսի քաղաքի Չոլոյաշվիլի փողոցում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։

Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքը։

ՃՏՊ-ի հետևանքով ՀՀ քաղաքացիներ՝ 1983 թ. ծնված Արտավազդ Ս.-ը  1978 թ. ծնված Արման Հ.-ը,  1986 թ. ծնված Էդգար Ս.-ը հոսպիտալացվել են Թբիլիսի քաղաքի ԲԿ (կլինիկան չի հաջողվել պարզել)։

Բժիշկները Արտավազդ Ս.-ի և Էդգար Ս.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Արման Հ.-ը, ստանալով առաջին բուժօգնություն, դուրս է գրվել:


Source: Yerkir Media
Link: ՃՏՊ՝ Թբիլիսիում. ՀՀ 3 քաղաքացիներ հոսպիտալացվել են

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image