ՃՏՊ՝ Խանջյան փողոցի թունել տանող հատվածում. կա 1 տուժած
July 15, 2017
Երևանի Հերացի փողոցի թունելից դեպի Խանջյան փողոցի թունել տանող սկզբնամասում այսօր՝ ժամը 16:00-ի սահմաններում բախվել են Volkswagen մակնիշի 34 TZ 122 համարանիշի և Ford Transit մակնիշի 580 OM 61 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Բախման հետևանքով Volkswagen-ն էլ տապալել է երթևեկությունը կարգավորող ցուցանակը: