Մահացել է կինոդերասան Ալան Թիքը

69 տարեկան հասակում Լոս Անջելեսում (Կալիֆոռնիայի նահանգ, ԱՄՆ) վախճանվել է կինոդերասան Ալան Թիքը: Դեկտեմբերի 14-ին այս մասին հայտնել է The Hollywood Reporter հանդեսը: Հանդեսի տվյալերով՝ մահվան պատճառ է դարձել սրտի նոպան:

Թիքն առավել հայտնի է «Հասակի խնդիրներ» (Growing Pains, 1985-1992) հեռուստասերիալում խաղացած իր դերով: Նա նաեւ վարում էր ամերիկյան եւ կանադական մի քանի հեռուստաշոուներ եւ երգեր էր գրում սիթքոմների եւ կատակերգական սերիալների համար: 2013 թվականին դերասանին աստղ է շնորհվել Կանադական փառքի ծառուղում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


Source: Yerkir Media
Link: Մահացել է կինոդերասան Ալան Թիքը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image