Մահացել է Մարատ Ջանվելյանը

March 26, 2017

Այսօր Մահացել է հայկական արտադրության երախտավոր Մարատ Ջանվելյանը՝ «Արզնի» գյուղատնտեսական մթերքների արտադրությամբ զբաղվող ընկերության հիմնադիրը։

Տավուշի մարզի Կոթի գյուղում ծնված Մարատ Ջանվելյանը միշտ էլ պահել է կապը ծննդավայրի հետ։ Ստանալով գյուղատնտսական կրթություն, նա աշխատանքային գործունեությունը սկսել եւ շարունակել է տարբեր արտադրություններում, երկար տարիներ աշխատելով Հայաստանի թռչնաբուծական խոշորագույն՝ Սովետաշենի ֆաբրիկայում, արտադրության պետից հասնելով մինչեւ գլխավոր տնօրեն։

Մեծ աջակցություն է ցուցաբերել հայրենի կոթիի ինքնապաշտպանությանը 90-94 թվականներին, միաժամանակ այնեղ հիմնելով մեծ արտադրություն։ 1996թ. Մարատ Ջանվելյանը ստեղծել է «Արզնի»ընկերությունը, որը հանդիսանում է Հայաստանի խոշորագույն թռչնա-անասնապահական համալիրը: ՀՀ նախագահի 2001թ.սեպտեմբերի 20-ի հրամանագրով պարգեւատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով։

Մարատ Ջանվելյանի հոգեհանգիստը տեղի է ունենալու Նոր Նորքի սուրբ Սարգիս եկեղեցում, երկուշաբթի 17։30-ից սկսյալ։

Source: Yerkir Media
Link: Մահացել է Մարատ Ջանվելյանը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image