Նյու Յորքում մահացել է Գինեսի գրքում գրանցված մոլորակի ամենատարեց կինը՝ Սուզաննա Մուշաթ Ջոնսը: Նա 117 տարեկան էր: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ջոնսը մահացել է Բրուքլինի ծերանոցներից մեկում: Վերջին 10 օրերը նա հիվանդ էր՝ նշում է AP-ն:
Ջոնսը ծնվել է 1899 թվականին Ալաբամա նահանգում: Նա ընտանիքի 10-րդ երեխան էր:
Ջոնսը պաշտոնապես գրանցվել է Գինեսի գրքում, որպես մոլորակի ամենատարեց մարդ: Այժմ ռեկորդակիրը՝ 116-ամյա Էմմա Մորանոն է Իտալիայից:
Source: Yerkir Media
Link: Մահացել է մոլորակի ամենատարեց կինը