ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին մի քանի ամիսներին հայ ֆուտբոլասերի հիմնական քննարկման թեման կրկին Հենրիխ Մխիթարյանն է, ինչպես ճիշտ մեկ տարի առաջ էր: Ֆուտբոլասերները չեն խոսում Մխիթարյանի հրաշալի խաղի, չեն խոսում կատարած տաղանդավոր փոխանցումների կամ էլ հերթական գեղեցիկ անցման մասին: Ոչ: Խոսում են, թե ինչու կրկին չի խաղում հայ կիսապաշտպանը «կարմիր սատանաների» կազմում:
Եվ ինչու կրկին Մխիթարյանը չկա հայտացուցակում…
Միթե Մխիթարյանի մարզավիճակն իրապես այնքան վատ է, որ չկա անգամ 6 պահեստայինների թվում: Գուցե Մխիթարյանը չփայլեց «Լիվերպուլ»-ի կամ «Չելսի»-ի դեմ խաղերում, այնպես ինչպես մենք նրան գիտենք և ուզում ենք տեսնել: Գուցե: Բայց Մխիթարյանը գրեթե նույն խնդիրն ուներ նախորդ տարի, այդ ամենի հետ մեկտեղ նա գտավ իր տեղը «կարմիր սատանաների» կազմում նախորդ մրցաշրջանում, խաղաց և խփեց «Յունայթեդ»-ի համար կարևոր Եվրոպայի լիգայի եզրափակչի երկու գոլերից մեկը: Իսկ հիմա օրեր, շաբաթներ շարունակ չկա: Իսկ միթե հնարավոր է, որ Մխիթարյանը մեկնարկային կազմում չի հայտնվում ՖԻՖԱ-ի տարվա լավագույն մարզչի իր քվեարկության համար, որտեղ նա իր ձայնը տվել էր Զինեդին՝ «Ռեալ»-ի գլխավոր մարզչին, ոչ թե պորտուգալացի «յուրահատուկ»-ին: Այն, որ խոսակցություններ կան, թե սա իրականությունն է, հերքել կամ հաստատել չենք կարող: Մխիթարյանը չի խաղում և վերջ…
Մանրամասները՝ այստեղ։
Source: Yerkir Media
Link: Մանկունյական հեքիաթի ավարտը կամ #ՀենոԴուխով