Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ձեռք բերել «Տոտենհեմի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնին: Ըստ բրիտանական լրատվամիջոցների, մանկունիացիները պատրաստ են 50 մլն ֆունտ առաջարկել «Տոտենհեմին», իսկ ֆուտբոլիստին վճարել շաբաթական 150 000 ֆունտ:
Քեյնը այժմ շաբաթական վաստակում է 60. 000 ֆունտ, իսկ նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2020թ.: Հաղորդվում է, որ անգլիացին մերժել է նոր պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու՝ «Տոտենհեմի» առաջարկը:
Source: Yerkir Media
Link: Մանչեսթեր Յունայթեդը ցանկանում է ձեռք բերել անգլիացի հարձակվող Հարի Քեյնին